
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սահմանապահ Չինարիում մեկնարկել են բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության և «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի համագործակցությամբ:

Ծրագրի արժեքը 90. 522. 000 ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 63 365 400 ՀՀ դրամ(70%), «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ներդրումը՝ 27 156 600 ՀՀ դրամ (30%):





