ԿարևորՀասարակություն

Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ–ի՝ անվտանգության և տնտեսական զարգացման հարցում առավել ներգրավմամբ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ մեր երկրի անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման հարցում:

Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի եւ նախագծերի շուրջ:

Կարդացեք նաև

Back to top button