ԿարևորՀասարակություն

Ներկայացնենք Հայաստանը նոր բրենդով. մշակութային, արկածային, գաստրո և բնահենք տուրիզմ

Հոկտեմբերի 28-31-ին Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովը նոր ձևաչափ և դինամիկ հարթակ է սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար` քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները:

«Սփյուռքը զբոսաշրջության զարգացման գործում» նիստի բանախոսներիցՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն իր ելույթում ներկայացրել է Կոմիտեի գործառույթները, խոսել իրականացրած, ընթացիկ և նախատեսվող ծրագրերի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների և հնարավորությունների մասին։

Պատասխանելով հարցերից մեկին, թե ինչպես կարող է սփյուռքը նպաստել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում` Ս. Պօղոսեանը նշել է.

«Ներկայացնում ենք Հայաստանը նոր բրենդով, որն իր մեջ ներառում է 4 ուղղություն` մշակութային, արկածային, գաստրո և բնահենք տուրիզմ: Արտերկրում բրենդի ներկայացման և ճանաչելիության բարձրացման գործում անփոխարինելի է սփյուռքի դերը»:

Գագաթնաժողովը հավաքել է 600 մասնակից 50-ից ավելի երկրներից:

Կարդացեք նաև

Back to top button