
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայ զինծառայողի մարմին:
Հանրային ռադիոյին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո ադրբեջանական կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով առնվազն 207 հայ զինվոր է զոհվել կամ անհետ կորել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր գրառման մեջ նշել էր, որ ադրբեջանական կողմը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների մարմինների որոնման համար։




