ԿարևորՔաղաքական

Որոշում չկա, քննարկումներ կան. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելության գործուղման մասին

Քննարկվում է Հայաստանի տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին  նաև ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու հարցը, այսօր  ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Քննարկվում է ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Մոտ ապագայում հստակություն կունենանք»,-ասել է Միրզոյանը՝ պատասխանելով  հարցին, թե Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի ԵՄ քաղաքացիական առաքելությունից։

«Ակնկալում ենք միջազգային դերակատարում Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում:

Մեր ակնկալիքներն են, որ ԵՄ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, և այդ փաստերը կվկայեն Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը»,- ասել է Միրզոյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, Միրզոյանը նշել է․

«Դիմել ենք ՀԱՊԿ-ին, որին անդամակցում ենք: Այդ կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել: Եկել են պաշտոնյաները, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, այն ներկայացված է բոլոր անդամ-պետություններին: Զեկույցի հիման վրա քարտուղարությունը որոշման նախագիծ է շրջանառել, մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ առաքելության գործուղումը: Այս փուլում ենք այժմ: Որոշում չկա, քննարկումներ կան»:

Նա չափազանց կարևորեց իրավիճակի քաղաքական գնահատականը:

«Մեզ նախևառաջ պետք է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այս իրավիճակը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button