ԿարևորՔաղաքական

Ականներ տեղադրվել են երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում. Մարուքյանը՝ Ալիևին

Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում: Այդ մասին ասված է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքի էջում:

«Ահա դա է պատճառը, որ նա, որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ՝ իրենց բնակավայրերը, խոսում է, իբր, տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:

Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում»,- նշված է գրառման մեջ:

Ալիևը, ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության Աստանայի գագաթնաժողովում, հայտարարել է, որ Ադրբեջանից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի իր վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար:

Ալիևը Հայաստանին հերթական անգամ մեղադրել է «սահմանային սադրանքներ կազմակերպելու համար», հավելել՝ Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ:

Կարդացեք նաև

Back to top button