Հայաստանի պատմության թանգարանում նորոգումից հետո բացված առաջին ցուցադրությունը պատմում է քարե դարի մարդու առօրյայի, նրա` վանակատից պատրաստած զենքերի, աշխատանքային գործիքների մասին։
Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող, պատմական գիտություների թեկնածու Արմինե Զոհրաբյանն ասում է, որ այս շրջանում արդեն զարգացած է եղել առևտուրը, Հայաստանից արտահանել են բրոնզի հումք, ներկրել են կավե ամանեղեն։
Ներկայացվում է Արենիի քարայրից գտնված աշխարհում առաջին կաշվե կոշիկը։ Իսկ տեսողական խնդիրներ ունեցող այցելուները կարող են շոշափելով «տեսնել» դրա կրկնօրինակը։
Հետաքրքիր է նաև եղեգնից պատրաստված խսիրը, որով ծածկել են գինեգործության համար զոհաբերված մարդու ոսկորները։
Նկարները՝ Հայաստանի պատմության թանգարանից։