Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիան գրանցել է Հայաստանի ներկայացուցչի համաշխարհային ռեկորդը։ Սա հայկական օդագնացների առաջին ռեկորդն է։
Հայաստանի օդագնացների ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանը AX-9 դասի օդապարիկով ամենաերկարատև թռիչքն է իրականացրել ՝ 34 ժամ 39 րոպե էքստրեմալ պայմաններում մնալով օդում։
Թռիչքն իրականացվել է Օրենբուրգից Ուֆա 500կմ–ոց երթուղով, -25 աստիճան ցրտի պայմաններում։




