ԿարևորՏնտեսական

Ըստ Գ. Մակարյանի՝ Հայաստանը Ռուսաստան գյուղմթերքների արտահանման մեծ պոտենցիալ ունի, սակայն խնդիր կա արդյունաբերության մեջ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման պոտենցիալը մեծ է, այս ոլորտում է, որ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի  լուրջ գործընկերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը: Տնտեսագետի դիտարկմամբ՝ նույնը  չի կարելի ասել արդյունաբերության ոլորտի  համագործակցության մասին:  «Հայաստանը ինքուրույն չի կարողանալու արդյունաբերական արտադրանքը զարգացնել, այստեղ ռուսական ներդրումների անհրաժեշտությունն  ակնհայտ է»,- հայտարարել է նա։ 

Ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը: Սա թերևս վերջին շրջանում  ամենաշատը քննարկվող հարցերից մեկն է: Տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հարցի պատասխանը մասամբ գտել է: Նախ՝ տնտեսագետը որոշ  թվեր ներկայացրեց: Հիշեցրեց, որ Հայաստանի ու Ռուսաստաի միջև  2012թ առևտաշրջանառությունը կազմում է  մեկ միլիարդ 330 մլն ԱՄՆ դոլար: Մեկ միլիարդից մի քիչ ավել բաժին է  հասնում ներմուծմանը,  մնացած հատվածն էլ արտահանմանը։ «Շատ կենտրանցված և էներգակիրներից կախված ռեժիմ է»,- ամփոմում է տնտեսագետը։

Հայաստանից ամենաշատը՝ 136 մլն դոլարի  ալկոհոլային խմիչքներ են արտահանվել,  24 մլն դոլարի ադամանդի հումք, որոշակի վերամշակված ադամանդ,  ձուկ, թարմ մրգեր: Թե ներմուծման, թե արտահանման դեպքում Գագիկ Մակարյանը խիստ կենտրոնացվածություն է նկատում: «Եթե մենք ուզում ենք, որ Ռուսաստանի հետ մեր իրական առևտուրը խթանվի, կարծես թե պետք է Ռուսաստանի շահագրգռվածությունը լինի, որ ինքը էներգակիրները էժանացնի, որոնցով պայմանավորված է տրանսպորտային փոխադրամիջոցները: Մենք գտնվում ենք մի փակ շղթայի մեջ, որտեղ Ռուսաստանից բերում ենք հումք, որով նաև աշխատանք ենք ստեղծում, արտադրանք ենք թողարկում, վառելանյութերը օգտագործում ենք տրանսպորտամիջոցների մեջ, որպեսզի դրանք գնան Ռուսաստան: Այս շղթան էականորեն կախված է Ռուսաստանի տրամադրություններից»,- աում է նա։

Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման պոտենցիալը մեծ է, նկատում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, այս ոլորտում է, որ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի    լուրջ գործընկերը: Գագիկ Մակարյանը նշում է, որ նույնը  չի կարելի ասել արդյունաբերության ոլորտի  համագործակցության մասին: « Հայաստանը ինքուրույն չի կարողանալու արդյունաբերական արտադրանքը   զարգացնել, այստեղ ռուսական ներդրումների անհրաժեշտությունը ակնհայտ է։ Վերջին երկու օրվա ֆորումները, ըստ Գագիկ Մակարյանի, գործնականորեն ոչինչ չեն տվել,   միաժամանակ՝ նա նկատել է, որ  տարածաշրջանային պայմանավորվածություններ ձեռք են բերվել: «Եղել է  մի տրամադրություն, որը դրական է, այն, որ ցանկություն կար Հայաստանի հետ համագործակցելու ՀՀ մարզերի ու Ռուսաստանի նահանգների միջև, մեր կառավարությունն ու մարզպետարանները պետք է խնդրին այս տեսանկյունից վերլուծենք  և ոչ թե  վերացական մտքերն առաջ տանեն»։

Անդրադառնալով ռուսական գազի սակագնի  30 տոկոս նվազեցման  հայտարարություններին՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հստակեցրեց, որ «ես շատ հապաղումով եմ մոտենում, գտնում եմ, որ ոչ մի էժանացում է լ տեղի չի ունեն: Հիշենք, որ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն էլ հայտարարեց, որ նման էժանացում չի սպասվում»։

Հիշեցնեմ, որ երեկ ՀՀ նախագահի աշխատակազզի ղեկավար Վիգեն Սարգսյանը նույնպես հայտարարել է, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը նախօրեին ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի։ Նա միաժամանակ ընդգծել էր, որ ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքը գնի կայունության ապահովումն էր: «Գազի առումով մենք   ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա՝ առանց սպառողի շահերին հարվածելու»,-նշել էր ՀՀ նախագահի աշխատակազզի ղեկավար  Վիգեն Սարգսյանը:

Կարդացեք նաև

Back to top button