
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը 2011 թվականից իրականացնում է ծրագիր, որը կոչվում է «Բանկորոշիչ։ Ծրագիրի նպատակն է անկախ սոցհարցումների միջոցով պարզել հայաստանյան բանկերի վարկանիշային ցուցանիշները: Սույն թվականի հոկտեմբերին 18-ից բարձր 1067 ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված հարցումները բացահայտում են հետրյալ ցուցանիշները։
Ավելի հաճախ օգտագործվող բանկային ծառայություններն են կոմունալ վճարւմները՝ 43 տոկոս, տարադրամի փոխանակումը՝ 42 տոկոս, արտերկրից իրականացվող փոխանցումները՝ 39 տոկոս , քարտային ծառայություններից օգտվում է հարցվածների 31 տոկոսը: Մյուս ծառայություններից օգտվողների թիվն ավելի ցածր է:
Հետաքրքիր են բանկերի ընտրության չափանիշները: Պարզվում է, որ մեր հայրենակիցների մեծ մասը, տվյալ դեպքում, հարցվածների 27 տոկոսը, ընտրում է այն բանկը, որն ավելի մոտ է գտնվում տանը կամ աշխատավայրին: 26 տոկոսն ընտրություն է կատարում ընկերների խորհրդով, հարցվածների 11 տոկոսը կողմնորոշվում է գովազդով:




