
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում աշակերտական պատվիրակություններ տարբեր երկներից։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանք առաջին լուսանկարներն են արել։
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը՝ Երևանում։ Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Օլիմպիադայի բացման հանդիսությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր երեկոյան։









