ԿարևորՀասարակություն

«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանը

«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանը։ ՀՀ շրջական միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։

Դեղին ջրաշուշանը (կոկոռ, նունուֆար) հարսնամատազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր ջրային խոտաբույս է: Հայտնի է 10 տեսակ։ ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ դեղին կոկոռը: Աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: Կոճղարմատը հզոր է, հաստ: Տերևները խոշոր են, կաշեկերպ, սրտաձև, երկարակոթուն, վառ կանաչ, ազատ լողում են ջրի երեսին: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, դեղին, սուր հոտով: Ծաղկում է մայիսի վերջից մինչև ուշ աշուն:

Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Կարդացեք նաև

Back to top button