ԿարևորՏնտեսական

Սվերդլովսկի նահանգապետի հետ քննարկվել է Եկատերինբուրգում Հայաստանի Առևտրի տուն հիմնելու հարցը

Եկատերինբուրգում «INNOPROM» միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսի շրջանակում կայացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Enterprise Armenia-յի տնօրենի Լևոն Օհանեսյանի երկկողմանի հանդիպումը Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի և Սվերդլովսկի մարզի միջազգային արտաքին տնտեսական կապերի նախարար Վյաչեսլավ Յարինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եկատերինբուրգ քաղաքում Հայաստանի Հանրապետության Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button