ԿարևորՀասարակություն

Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր: 

ՀՀ անկախության վերականգնումից հետո՝ 1995թ. հուլիսի 5-ին  անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար, որն ընդունվեց գրեթե միաձայն:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով: 

ՀՀ Սահմանադրությունն ընդունումից հետո ենթարկվեց փոփոխությունների: Առաջին փոփոխությունն իրականացվեց 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով, երկրորդը՝ սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, որով Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։

Կարդացեք նաև

Back to top button