Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ պայմանագիր է կնքել: Միլանյան ակումբի մամուլի ծառայությունը հարցազրույց է հրապարակել թիմի նորեկի հետ:
«Ուրախ եմ, որ «Ինտերի» ֆուտբոլիստ եմ, և անհամբերությամբ եմ սպասում այն պահին, թե երբ եմ մարզվելու ու հագնելու «Ինտերի» խաղաշապիկը»,-ասել է նա:
Նշել է նաև, որ միշտ երազել է խաղալ աշխարհի ամենակարևոր առաջնություններում: Ուրախ է, որ արդեն երեք տարի անցկացրել է Իտալիայում, իսկ հիմա հպարտ է, որ «Ինտերի» ֆուտբոլիստ է:
«Կան երեխաներ, որ նայում են ինձ ու ունեն այն երազանքը, որ ես ունեի: Նրանք ցանկանում են լինել Ա Սերիայի մի մասը, և հուսով եմ՝ օրինակ կլինեմ նրանց համար»,- ասել է ֆուտբոլիստը:
«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը նույնպես հայկական արմատներ ունի. արդյոք նա օրինա՞կ է եղել քեզ համար հարցին պատասխանել է.
«Ջորկաեֆն իմ կուռքերից է եղել. երբ ես երիտասարդ էի, հետևում էի նրան, նաև լուսանկար ունեմ նրա հետ: Յուրին բացառիկ ֆուտբոլիստ էր. նա բազմաթիվ գոլեր խփեց «Ինտերում» և իր հետքը թողեց ակումբի պատմության մեջ: Ես նույնպես ցանկանում եմ իմ հետքը թողնել ու տիտղոսներ նվաճել այս թիմի հետ, քանզի մենք ձգտում ենք հասնել մեր նպատակներին»:
Անհամբերությամբ է սպասում երկրպագուներին հետ մարզադաշտում հանդիպմանը, միասին հաղթանակների հասնելու համար:




