ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի նահագահող երկիր

Ս.թ. հունիսի 16-17-ին Բիշքեկում` Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայում,  ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների գիտնականների չորրորդ համաժողովը:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էդիլ Բայսալովը: Ելույթներով հանդես եկան Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Վալերի Կլիմենկոն, գիտնականներ ԱՊՀ երկրներից:

Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևի՝ ՀՀ ԳԱԱ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ փոխանցվեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի` Հայաստան այցելելու հրավերը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ միջազգային համագործակցությունների նպատակն է գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացումը, գիտություն-կրթություն-արտադրություն կապի ամրապնդումը և միջազգային կապերի ընդլայնումը:

Կարդացեք նաև

Back to top button