ԿարևորՄշակույթ

«Ուդուլի» տոլմայի 11-րդ փառատոնը՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

Այս տարի փառատոնն ուներ 27 մասնակից թիմ, ներկայացված էին ավանդական եւ հանրության լայն շերտին անծանոթ տոլմայի ավելի քան 70 տեսակ՝ ձկան, կարտոֆիլի, կանեփով։

Թիմերից մեկը պատրաստել է 193 մետր երկարությամբ տոլմա՝ գերազանցելով նախորդ փառատոնի ցուցանիշը, որտեղ պատրաստվել էր 100 մետր երկարությամբ տոլմա:

Ժյուրին որոշել է «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» անվանակարգերում հաղթողներին, իսկ այցելուների քվեարկությամբ որոշվել է լավագույն տաղավարը:

Փառատոնին մասնակցել են ռեստորաններ, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, ուսումնական հաստատություններ, անհատներ:

Այս տարին յուրահատուկ էր նաեւ բազմազանությամբ. որոշ տաղավարներում տեղի են ունեցել ինչպես տոլմայի, այնպես էլ փախլավայի, լավաշի թխման, կավագործության, ծաղկի թերթերից թղթի պատրաստման եւ այլ վարպետաց դասեր։

Ամբողջ ընթացքն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, քոչարու վարպետաց դասով։

Փառատոնը կազմակերպվել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի կողմից՝ Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button