ԿարևորՄիջազգային

Եգիպտոսը չեղարկել է համավարակով պայմանավորված սահմանափակումները

Եգիպտոսի իշխանությունները չեղարկել են COVID-19-ի տարածման պատճառով երկիր մուտքի բոլոր սահմանափակումները:

Որոշումն ընդունվել է համաճարակների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնի Գերագույն խորհրդի խորհրդակցության արդյունքում:

Այժմ ճանապարհորդների համար չի պահանջվում պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքներ ներկայացնել: Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ավելի քան 90 մլն չափաբաժին են ստացել:

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մեղմացումը, փորձագետների կարծիքով, ուղղված է զբոսաշրջիկների ներգրավմանը, որոնց թիվը համաճարակի ընթացքում զգալիորեն նվազել է։ Այսպես, պաշտոնական տվյալներով՝ 2019 թվականին Եգիպտոս է այցելել 13 միլիոն մարդ, 2020 թվականին՝ 3,7 միլիոն, իսկ 2021 թվականին՝ 7,6 միլիոն մարդ։

Կարդացեք նաև

Back to top button