
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է, որ տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել։
«Ավելի քան 5 տոկոս՝ 5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք։ Ի սկզբանե կանխատեսված էր 3.1 տոկոս: Կարևոր է ընդգծել, որ եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 մլրդ դրամով: Երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված, և տարվա ընթացքում այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի՝ 147 մլրդ դրամ ավելի եկամուտ ենք հավաքել»,- ասել է Փաշինյանը:
Նա խոսքով՝ եկամտային մասերի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել: Խոսքը, ըստ վարչապետի, պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որը մոտավորապես 24 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջե։




