
Զորաց քարեր հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության, գործելու են տոմսերի հետևյալ սակագները.
- ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ
- Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ
- Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
- Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ
- Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ
- Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ
- Օտար լեզվով անցկացվող բացատրություն(ռուսերեն, անգլերեն)` 4000 ՀՀ դրամ




