
«Դիմադրություն» շարժման ցուցարարները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը, նրանք երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել տարածքում, որոնք փորձում էին ապաշրջափակել հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքի մուտքերը:
«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները վերսկսվել են վաղ առավոտյան։ Ընդդիմադիր ակտիվիստները փակել էին Հայաստանի ԱԳՆ շենքի մուտքերը։ Նրանք հայտարարում են, որ իրենց ակցիայի պատճառը բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքներով արված հայտարարություններն են:




