
2022 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ: Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածում, որը Բջնիից ձգվում է մինչև Հրազդան, ասֆալտապատումն արդեն մեկնարկել է:
Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում է Արգել։ Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։
Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։




