
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի Եվրատեսիլ երգի մրցույթը մի օր անցկացվի Մարիուպոլում, այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Ուկրաինայի ղեկավարը շնորհավորել է Կալուշ նվագախմբին մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ։ Պետության ղեկավարի խոսքով՝ «ուկրաինացիների խիզախությունը ապշեցնում է աշխարհը, իսկ երաժշտությունը՝ նվաճում Եվրոպան»։
Զելենսկին հիշեցրել է, որ Կիևը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային մրցույթը։ Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի ներկայացուցիչները կրկին կնվաճեն մրցանակը։




