ԿարևորՀասարակություն

Այգեձորի ներբնակավայրային ճանապարհները սալիկապատվել են

Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրում ավարտվել են ընդհանուր 2.5 կմ երկարությամբ ներբնակավայրային ճանապարհների վերանորոգման(սալիկապատման) աշխատանքները: 

Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարության, Բերդի համայնքապետարանի և ռուսաստանաբնակ այգեձորցիների համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 162. 000 000 ՀՀ դրամ, որից ՀՀ կառավարության ներդրումը կազմել է 97 200 000 ՀՀ դրամ(60 %), Բերդի համայնքապետարանի ներդրումը` 32. 400 000 ՀՀ դրամ(20 %), ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումը՝ 32. 400 000 ՀՀ դրամ(20 %): 

Ընթացքի մեջ են նաև Այգեձորի «Միջին» թաղամասի 7-րդ փողոցի 326 մ երկարությամբ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները: 

Ներկայացվող ծրագրերն իրականացվում են Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նախաձեռնությամբ, համայնքի ղեկավարի և Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ջանքերի շնորհիվ, տարբեր համագործակցությունների արդյունքում:

Կարդացեք նաև

Back to top button