
Երեւան- Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռը երեկ երեկոյան հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում ուղեւորի մահվան պատճառով, հաղորդում է «Ռեգնումը»։ 44- ամյա ուղեւորն իրեն վատ է զգացել եւ ուշագնաց եղել թռիչքի ժամանակ։
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տեղեկություններում էլ՝ տղամարդը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ մեկնում էր Սանկտ Պետերբուրգի կլինիկաներից մեկում բուժման։ Օդանավի անձնակազմի միջոցներ է ձեռնարկել ուղեւորին փրկելու համար, սակայն չի հաջողվել։ Ինքնաթիռի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել, բժիշկները մոտեցել են ուղիղ օդանավակային, սակայն օգնել չեն կարողացել՝ տղամարդկը մահացել էր դեռ օդում։




