
Համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց QR կոդերի պահանջը դեռ կմնա ուժի մեջ, այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց հենց այս բարանպաստ իրավիճակում էլ պետք է օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանցածության կանխարգելման պատուհանը, և QR կոդերի թ՛ե ռեստորանների, թե՛ ժամանցային վայրերի, թե՛ աշխատանքի վայրում պահանջի կանոնակարգը դեռ մնում է ուժի մեջ: Առաջիկայում դեռ մնալու է»,-ասել է նախարարը:




