
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցը Արցախ նախապես համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ այցելելու հետ կապված խոչընդոտների հետ կապված հարցին:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս այցը նախկինում համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։
Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից»,- ասել է նա։




