ԿարևորՀասարակություն

Արցախում ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ

Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %-ը:

Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտունու շրջան

Բերդաշեն-1052 ընտրողներից 665 կամ 63.21 %
Ծովատեղ-97 ընտրողներից 49 կամ 50.52 %
Նորշեն-252 ընտրողներից 103 կամ 40.87 %
Սոս-756 ընտրողներից 343 կամ 45.37 %
Վարանդա-70 ընտրողներից 14 կամ 20.00 %

Շահումյանի շրջան

Ակնաբերդ-322 ընտրողներից 84 կամ 26.09 %

Տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button