
Ապրիլի 6-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Ալեշ Խմելարժը։
Քննարկվել է Հայաստան-Չեխիա երկկողմ օրակարգի, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ հարցերի լայն շրջանակ, նախանշվել են առաջիկա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, դեսպանը փոխնախարարին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը և առկա մարտահրավերները։




