
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է Բրյուսելում, հայտնեցին ՀՀ կառավարությունից:
Ավելի վաղ վարչապետը Բրյուսելում հանդիպում էր անցկացրել Շառլ Միշելի հետ։
Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի էր ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը:




