ԿարևորՀասարակություն

ՀԱՓԿ-ը որպես հատուկ հյուր մասնակցնել է ՄԱԿ-ի ականազերծման ծառայության գրասենյակի միջոցառմանը

2022 թվականի մարտի 31-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս քաղաքում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության գրասենյակում տեղի է ունեցել ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված միջացառում։

Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է Հայաստանի Հանրապետության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը, որը ներկայումս Հալեպ նահանգում իրականացնում է ականազերծման, իսկ Դամասկոս նահանգի Դարայա արվարձանում՝ մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։

Թիմը ներկայացել է ցուցադրական ձևաչափով, որի ընթացքում հատուկ կահավորված տարածքում ներկայացվել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի աշխատանքները ՀՀ-ում, ՍԱՀ Հալեպ նահանգում և Դամասկոսում, ինչպես նաև հյուրերին ներկայացվել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործառնությունների ստանդարտ ընթացակարգերով իրականացվող աշխատանքների ընթացքում կիրառվող գործիքները, նշագրման համակարգերը, հանդերձանքները, որոնք հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել։

Միջոցառման ընթացքում միջազգային որոշ կազմակերպությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություն ՍԱՀ-ում հակաականային գործունեության ոլորտում հետագա համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցել են ՍԱՀ հավատարմագրված մի շարք միջազգային կազմակերպություններ, ի մասնավորի Կարմիր Մահիկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նորգեվիայի ժողովրդի աջակցության (NPA), ՄԱԿ-ի ժողովրդագրական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ագա Խան հիմանդրամի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կարդացեք նաև

Back to top button