ԿարևորՀասարակություն

Քննարկել են Վանաձորում և Գյումրիում էլեկտրական ավտոբուսների կիրառման հետ կապված հարցեր

Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է ԿԿԿ Դաշինք ԵՄ Ծրագրի հերթական հանդիպումը։

Հանդիպման օրակարգում ներառված են եղել էլեկտրական ավտոբուսների, տոմսերի վավերացման համակարգերի ձեռքբերման, ներդրման, կիրարկման, սպասարկման ծրագրային ապահովման հարցերը։

Հանդիպմանը մասնակցել են ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը, Գյումրու համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը և բաժնի մասնագետներ, ԿԿԿ Դաշինք Ծրագրի տրանսպորտի գծով փորձագետը, Instigate, Easypay և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետներ։

Հանդիպման ընթացքում քննարկել են Վանաձոր և Գյումրի համայնքներում էլեկտրական ավտոբուսների կիրառման, տոմսերի վավերացման համակարգերի ներդրման հետ կապված մի շարք հարցեր՝ տոմսավավերացման և ամբողջական երթուղային համակարգի վերահսկման, քարտային, գաջեթային, մետաղադրամային համակարգերի մատչելիության, երթուղիների մասին առցանց տեղեկատվության զետեղման և հասանելիության, բոլոր վերը թվարկվածների ծրագրային և տեխնիկական միջոցների ձեռքբերման նկարագրեր։

Նիստը վարել է ԿԿԿ Դաշինք Ծրագի ղեկավար՝ Նատալյա Լափաուրին:

Կարդացեք նաև

Back to top button