ԿարևորՀասարակություն

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 13-րդն է աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ 19 զույգերի պայքարում։

Ազատ ծրագրում Թինան և Սիմոնը հավաքեցին 101.82 միավոր։ Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ։

Պարային զույգերի պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են օլիմպիական խաղերի չեմպիոններ Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը։

Պեկինում այս տարվա փետրվարին անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն էին զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button