
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ) նոր՝ սովորողների փոխանակման ծրագիր է իրականացնում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Ծրագրի շրջանակներում 14-16 տարեկան սովորողները կարող են հյուրընկալվել այլ համայնքի դպրոցում, երկու շաբաթով։ Ծրագրի նպատակն է՝ խրախուսել երեխաների միջև սոցիալականացումը, հայրենիքի ճանաչողությունը, տարբեր մարզերում մշակութային և հանրային կյանքի մասին իրազեկվածությունը, սովորույթների և ավանդույթների ճանաչողությունը, որ կընդլայնի նրանց աշխարհայացքն ու արժեհամակարգը։
Ծրագրին մասնակցելու համար դիմում են դպրոցները, որոնք պատրաստ կլինեն հյուրընկալել սովորողներին։ Ծրագրի մանրամասները` այստեղ։




