
«Պոգոնի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն այսօր ստացել է լավագույնի կոչման համար նախատեսված մրցանակները` այդ թվում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել էր լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել էր ձայների 92%-ը:




