
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ.
- 122 նոր դեպք
- 2769 թեստավորում
- 235 առողջացած
- 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8563 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 927 322 թեստավորում:





