
Համաշխարհային բանկի խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային աջակցելու համար 723 մլն դոլարի տրամադրմանը։
Բանկը հայտնել է, որ շարունակում է աշխատել առաջիկա ամիսներին երկրի համար 3 միլիարդ դոլարի աջակցության ևս մեկ փաթեթի վրա:
Բանկը նաև հավելյալ օգնություն է խոստացել հարևան երկրներին, որոնք ընդունում են ավելի քան 1,7 միլիոն փախստականների (հիմնականում կանանց, երեխաներին և տարեցներին):
Ըստ հաղորդագրության՝ միջոցները կօգնեն Ուկրաինայի կառավարությանը տրամադրել կարևոր ծառայություններ, ներառյալ հիվանդանոցի աշխատողների աշխատավարձերը, տարեցների կենսաթոշակները և սոցիալական ծրագրերը խոցելի խավերի համար:




