ԿարևորՄիջազգային

Բելառուսում ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Բելառուսի Բրեստի մարզում ընթանում է Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը, ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդել է Մինսկում ՌԴ դեսպանատունը։

Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել. այն գլխավորում են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ .

Ուկրաինայից այնտեղ են նախագահական գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի շրջանում, որից հետո պատվիրակությունները վերադարձել են մայրաքաղաքներ՝ քննարկելու հանդիպման արդյունքները։ Մարտի 3-ին կայացած երկրորդ բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցքներ։

Կարդացեք նաև

Back to top button