
Բաքվի դատարանը հերթական ապօրինի դատավճիռն է կայացվել․ ազատազրկման է դատապարտվել երկու հայ ռազմագերիների։ Ի. Սարգսյանը և Վ. Ռաֆայելյանը դատապարտվել են համապատասխանաբար 19 և 18 տարվա ազատազրկման։
Նրանք ինը տարի կանցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը կանցնեն խիստ ռեժիմի կալանավայրում։
Նրանք կկարողանան լքել Ադրբեջանը «պատիժը կրելուց հետո»։
Հայ ռազմագերիները մեղադրվում են «ահաբեկչության»` 2021 թվականի մայիսի 27-ին «սահմանն ապօրինի հատելու» և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանի ճանապարհները ականապատելու մեջ։




