
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրաժարվել է հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, փոխանցում է ТАСС-ը։
Բլինքենի և Լավրովի հանդիպումը նախատեսված էր փետրվարի 24-ին Եվրոպայում։
«Ներկայում անիմաստ է այդ հանդիպման անցկացումը։ Ես խորհրդակցել եմ դաշնակիցների և գործընկերների հետ։ Բոլորը համաձայնել են։ Այսօր նամակ եմ ուղարկել արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ տեղեկացնելով այդ մասին»,- եզրափակել է Բլինկենը։
Ավելի վաղ Բլինքենը ՌԴ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը կարգավորելու հնարավորություններ դեռ կան։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայարարել է, որ Լավրովի հետ հանդիպումը չի կայանա




