ԿարևորՀասարակություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 15,000 արցախցու տրամադրել է միանվագ աջակցություն

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով, հայտնում են ԿԽՄԿ-ից։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար ՀՀ դրամ։

Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝

• ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները,

• 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,

• 50 տարեկանից բարձր անձինք։

Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։

Ծրագիրն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։

Հարցերի և խնդիրների դեպքում կարելի է զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

Կարդացեք նաև

Back to top button