ԿարևորՀասարակություն

Փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել․ ՀայՓոստ

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել, ասված է «Հայ Փոստ» ՓԲԸ-ի տարածած հայտարարության մեջ։

«Կրկին ահազանգ ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: 

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։ 

ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝  կայքից, ֆեյսբուքյան էջից, ինստագրամյան էջից»։

Կարդացեք նաև

Back to top button