
Շարժական մամոգրաֆը հասավ Ալավերդի քաղաք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:




