
Իտալական ընկերությունները պլանավորում են ներդրումներ անել Հայաստանում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Նոր ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ.
Agroittica — պլանավորում են Հայաստանում ներդնել 25 մլն եվրո, կառուցել թառափի բուծարան, հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։
Torri Solare — պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն:
Mea — պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։
Cinausero Unika — պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա»,- գրել է Քերոբյանը։




