ԿարևորՀասարակություն

Կառավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը 2021 թվականի ընթացքում ունեցել է էական գնաճ, որը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 7.7 տոկոսով, ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ավելին է, քան նախատեսել ենք պետական բյուջեով: Գնաճը գլոբալ խնդիր է, և պետք է արձանագրենք, որ Հայաստանում առանձին վերցրած գործընթաց տեղի չի ունենում: Փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար: Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի շրջանակներ»,-ասել է Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ կկարողանան արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ:

«2021 թվականի նախնական արդյունքներով՝ 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որն ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր 2021 թվականի համար, բայց պակաս է մեր ցանկություններից»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button