ԿարևորՀասարակություն

Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու

Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային
ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ
մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը
Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի
Խաչատուրյանին: Այս մասին ասվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում
հրապարակված հայտարարությունում։

Վահագն Խաչատուրյանն այժմ զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի պաշտոնը։

2022թ․ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց
հանրապետության նախագահի պաշտոնից։ Հանրապետության նախագահի
լիազորությունները ժամանակավորապես կատարում է խորհրդարանի նախագահ
Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Back to top button