
Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ընդունման 2022 թվականի շրջափուլը:
Մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգացման համար: Ամենամյա այս մրցանակի նպատակն է աջակցել գիտնականների գործունեությանը, խրախուսել երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին:
Մրցանակի շրջանակում ընտրվում է երկու հաղթող, որոնց շնորհվում է 250 000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգև։
Հայտերը պետք է ներկայացվեն անգլերենով կամ ֆրանսերենով:




