ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու Գերմանիան այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանն ու Գերմանիան այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ 

«Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում դինամիկ կերպով ընդլայնվել է փոխադարձ վստահության և հարգանքի ոգով։ Անցած 30 տարիները նշանավորվել են բազմաթիվ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմամբ»,-գրված է Գերմանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

https://www.facebook.com/botschaftderrepublikarmenien/posts/2117717825044560

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին:

2021թ. նոյեմբերի 5-ին ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը։

2021թ. նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Կարդացեք նաև

Back to top button