Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն, տեղեկացնում են ՀՀ ռողջապահության նախարարությունից:
«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մի շարք աշխատակիցներ։ Նրանք ասում են, որ իրենց անհիմն ազատել են աշխատանքից՝ ազատման դիմումներ ներկայացնելով։ Խոսքը մոտ 80 աշխատակցի մասին է։




