
Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդու են կալանավորել:
Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է շտաբի Տելեգրամ ալիքը, որը հրապարակում է պաշտոնական տեղեկատվություն Ղազախստանի գերատեսչություններից։
«Ողջ երկրում ձերբակալվել է 7939 մարդ։ Իրավապահները Ազգային գվարդիայի և Ալմաթիի հատուկ նշանակության ուժերի զինծառայողների հետ երկու շուկաներում ձերբակալել են 207 մարդու»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկաններն առգրավել են հինգ գողացված ավտոմեքենա, գողացված գույք և սառը զենք։




